Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը խոստովանեց իր «թերությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran

 «Մոսկվա» կինոթատրոնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ ինքը քարոզչության գործում անփորձ է՝ ի տարբերություն իր թիմակիցներից շատերի, ովքեր նախորդ անգամները մասնակցել են նախընտրական պրոցեսների։ «Չեմ տիրապետում քարոզչության նրբություններին, քաղաքական ինտրիգներին, լրատվական, տեղեկատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին։ Եվ դա ինձ, գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ։ Այս «թերությունը» ես համարում եմ առավելություն, և մենք ձեզ հետ գործելու ենք ինչպես միշտ` հավատարիմ բարոյական սկզբունքներին»,- ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը։ [caption id="attachment_1525487" align="alignnone" width="700"]Pre-election program of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance was presented at the Moscow Cinema Pre-election program of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance was presented at the Moscow Cinema[/caption]   Նա պնդեց՝ ամենակարևոր գործը քաղաքացիների սրտերը ապագայի հանդեպ հավատքով ու հույսով լցնելն է. «Եթե կարողանանք ժողովրդի մեջ արթնացնել պայքարի ոգին, վստահությունն իր ու մեր ուժերի նկատմամբ, ապա հաջողությունն անպայման երաշխավորված է լինելու։ Մեր ամենաուժեղ զենքը՝ մարդկանց մեջ վաղվա նկատմամբ հավատն արթնացնելն է»,- ասաց Պաշտպանության նախկին նախարարը։ Սեյրան Օհանյանը խոսեց նաև քաղաքական նպատակներին՝ կաշառքի, սպառնալիքների ու կեղծիքի միջոցով հասնել ցանկացողների մասին։ «Նրանք միայն կթեժացնեն հոռետեսության և անհուսության մթնոլորտը՝ բազմապատկելով հասարակության անվստահությունը, արհամարհանքը, ատելությունն իրենց նկատմամբ»։ Նոր որակի իշխանություն ձևավորելու խնդիրը, ըստ Օհանյանի, այնքան էլ բարդ չէ։ Իրենց նախընտրական ծրագրի հիմքում Հայաստանի և Արցախի անվտանգության տեսլականն է՝ բոլոր առումներով. «Երբ մարդկանց մեջ արթնանա հույսը, վստահությունն իրենց ապագայի հանդեպ, ապա այս վերնախավն իր տեղը զիջելու է անպայման։ Ձևավորվելու է երկրի զարգացման նոր տեսլական ունեցող իշխանություն՝ ներկայացնելով իր կառուցողական ծրագրերը, ջանքեր չի խնայի դրանք իրականացնելու համար»,- հավելեց Սեյրան Օհանյանը. Մանրամասները՝ տեսանյութում