Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՅԴ-ն ընտրակաշառք չի բաժանել եւ չի բաժանելու»

Քաղաքականություն
karen-shazizyan

27 տարի է՝  ՀՅԴ-ական եմ,- հպարտանում է Կարեն Շահազիզյանը, որը տարածքային ցուցակով առաջադրվել է Արագածոտնի մարզում։  Այս ընտրատարածքում ՀՅԴ-ն առաջադրել է 7 թեկնածու։ «Ես ՝ տոհմիկ դաշնակցական գերդաստանից եմ. գերդաստանիս բոլոր չափահաս անդամները, անխտիր, 37թ-ին  ենթարկվել են գնդակահարության»,- պատմում է պարոն Շահազիզյանը, որը 90թ   եղել է  Աշտարակի քաղաքային խորհրդի պատգամավոր  . ապա երկու անգամ ընտրվել  ավագանու անդամ ։  Նրա խոսքով՝  Արգածոտնի մարզում կան խնդիրներ, որոնք  հենց Ազգային ժողովի   լուծելիքն է , եւ ինքը գնում է խորհրդարան՝  դրանք բարձրացնելու նպատակով։ «Թող վերամբարձ չլսվի՝  իմ տեսակը պայքարող է, չհանդուրժող, չխոնարհվող ,իսկ ապրածս կյանքը  զուր չեմ անցկացրել, որն էլ հենց դա է ասում: Երբևէ անձնական նկրտումնեից ելնելով՝ չեմ ընդգրկվել որոշ պատեհապաշտ կուսակցությունների շարքերը , այլ ընտրել եմ Ազգայինի ճանապարհը, վեհը:  Դաշնակցությունը, կարծում եմ , ամեն մի հայի սրտի անկյունում է նստած»,- թեկնածուն բացատրում է՝ ինչու հենց իրեն պետք է ընտրել։ Իսկ ինչպե՞ս է  նա իրականացնելու իր   նախընտրական քարոզարշավը։ «Մասնակցելու եմ բավականին ակտիվ և համարձակ հաղթողի հոգեբանությամբ՝ օրենքի տարրին համապատասխան:Պատրաստ եմ ազգաբնակչության հետ հանդիպումների ՝թե քաղաքական դեբատների, թե՝ հրապարակավ բանավեճերի մարզիս յուրաքանչյուր տարածքում. իսկ ընտրակաշառք իմ կուսակցությունը երբեք չի բաժանել և չի բաժանելու, որը հաստատելու կամ հարցին անրադառնալու  կարիք անգամ  չեմ տեսնում»,- ասաց նա։