«Մնացել է այն մասսան, որի համար տարբերություն չկա՝ ով կլինի իշխանության» (տեսանյութ)
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն՝ ի դեմս Անահիտ Բախշյանի, մարտիության քարոզարշավ իրականացրեց Շենգավիթ վարչական համայնքում: «Ազատ Դեմոկրատների» ներկայացուցիչները ոտքով շրջեցին Շենգավիթում, ծաղիկներ և բուկլետներ բաժանեցին անցորդներին: Տիկին Բախշյանը մոտեցավ նաև տարածքում գտնվող՝ ՀՅԴ նախընտրական շտաբին, որի կին անդամներին նույնպես ծաղիկներ և բուկլետներ տվեց: Անահիտ Բախշյանը քաղաքացիներին չէր հորդորում անպայման իրեն ընտրել, այլ ասում էր՝ «Ճիշտ ընտրություն կատարեք»: Քաղաքացիներից մի քանիսի հետ նա ուշագրավ զրույց ունեցավ: Մի տղամարդ, օրինակ, տիկին Բախշյանին հայտնեց, որ ՀՀԿ-ն կաշառք է բաժանելու. «Մենակ իրենք են կաշառք բաժանում: Ուրիշ կաշառք բաժանող չկա: Բայց ինչքա՞ն պիտի բաժանեն: Հայաստանում մնացել է այն մասսան, որի համար տարբերություն չկա՝ ով կլինի իշխանության: Իրենք մենակ փող առնեն»: Տիկին Բախշյանն, հակառակ սրա, ասաց, թե կաշառքի մասին միայն խոսակցություններ են առայժմ, իսկ քաղաքացիներն էլ դարձել են ավելի գիտակից: «Դու չես տեսել, ես շատ եմ մասնակցել ընտրություններին, հարգելի Բախշյան»,-պատասխանեց տղամարդը: Մի կին էլ առարկեց, թե մարդիկ կաշառքը վերցնում են, քանի որ ապրելու այլ միջոց չունեն. «Ժողովուրդը որ հարուստ լիներ, ոչ մեկ կաշառք չէր վերցնի: Մարդիկ ասում են՝ ընտրենք, չընտրենք, մեկ ա ՝ընտրվելու են, լուչշե վեկալենք, չեմ չվեկալենք: Ժողովուրդը շատ վատ է ապրում, դրա համար կարիքից դրդված ամեն մեկը ցանկանում է փողը վերցնել, տունը յոլա տանի: Մարդիկ չունենալով Հայաստանը լքում են, ափսո՞ս չի՝ ուրիշը գա, ապրի մեր Հայրենիքում»: Մանրամասները՝ տեսանյութում