Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնա Սամվել Ալեքսանյանից փող ուզի». Ն. Փաշինյանը՝ քաղաքացուն (տեսանյութ)

Քաղաքականություն
17198932_1269079049796156_2120571221_n

«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը  հորդորում է  քաղաքացիներին  զերծ մնալ ընտրակաշառքից: «Մենք ահազանգով մտել ենք բնակարան, մարդն ընտրակաշառք բերողի դիմաց, որի մասին ահազանգ ենք ստացել, միրգը կտրտած, կոնֆետը դրած, թխվածքը, սուրճը, կոմպոտ է անգամ բացել, հատիկներն էլ առանձին դրել: Հետո  էդ  քաղաքացին մեզ տեսնում ա դրսում ասում ա՝ ե՞րբ ա երկիրը փոխվելու:  Երկիրը փոխվելու ա, երբ որ էդ կոմպոտը չբացեք»: Բայց, երբ  «Ելք» դաշինքի անդամները հասնում են Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջան, հասկանում են՝ որ ոչ բոլորն են պատրաստ հետեւել այս հորդորին։ Քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանի հետեւից գոռաց. «Մեջը փող կա՞, փող տուր ընտրեմ»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարո՞ղ ա գիտես դախլա՝ փող լինի,  գնա Սամվել Ալեքսանյանից ուզի փող»: «Ելք» դաշինքի պատգամավորության  թեկնածու Արայիկ Հարությունյանը գիտի ինչպես լուծել այս հարցը. «Մենք պետք է մարդկանց ցույց տանք , որ հնարավոր է ստեղծել մի տնտեսական իրավիճակ, երբ մարդը ստիպված չի լինի գնա անվճար հացի հերթ կանգնի  կամ Սամվել Ալեքսանյանից խնդրի գումար՝ վիրահատության համար»: ԱԺ-ի նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այս նույն համայնքում, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խափանում էին մի շարք քաղաքացիներ։ Այս անգամ միջադեպ չեղավ. «Ինչպես տեսնում եք, ինձ այլեւս այստեղ սիրում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: