Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլի 2-ը քաղաքական Սարդարապատ է»․ ՕՐՕ դաշինքը Չարենցավանում է (տեսանյութ)

Քաղաքականություն
ORO-charenc1

Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենք մրցակից չունեն. «Վիգեն Սարգսյանը ճիշտ է ասում, որ իրենք մրցակից չունեն։ Մեր մրցակցությունը երկիրը զարգացնելու համար է, իսկ իրենցը երկիրը քանդելու մրցակցություն է»։ Նա ժամանակավոր համարեց Կարեն Կարապետյանի վարչապետությունը և քաղաքացիներին հորդորեց չհավատալ սկսված «բարեփոխումներին»․ «Ո՞վ է տեսել, չկա մի երկիր, որտեղ վարչապետն Ազգային ժողովում մրցակից չունենա։ Չկա այդ այդպիսի բան։ Կարեն Կարապետյանին ժամանակավոր են բերել։ Ուրիշների դեմքով սեփական իշխանությունն են ուզում երկարաձգել»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ Եթե միջնադարում կախաղան էին հանում մարդուն, մեզ մոտ կախաղան են հանում մարդու իրավունքները, չարենցավանցիներին դիմեց Կոտայքի մարզում ՕՐՕ դաշինքից որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Հովհաննիսյանը․ «Մեր ազգին ենթարկում են եղեռնի։ Ապրիլի 2-ը քաղաքական Սարդարապատ է։ Կամ մենք իշխանավորներին կհեռացնենք երկրից, կամ իրենք մեզ կհեռացնեն մեր երկրից»։ oro-charenc3 oro-charenc2 «Իշխանությունը երբեք ժողովրդինը չի եղել։ Մենք պետք է իշխանությունը ժողովրդին տանք։ Մենք խոսք ենք տալիս՝ մենք մեր ժողովրդին հաշվետվություն ենք տալու։ Եթե մեր խոստումը չկատարենք, մենք պատրաստ ենք արդար դատաստանի առաջ կանգնել»,- Չարենցավանի բնակիչների հետ հանդիպմանն ասում է ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։ Մեծ ռեսուրսներ չունեցող երկրները հաջողությունների են հասնում միայն արդարության հաշվին․ «Եթե մենք բոլոր ոլորտներում արդարություն լինի, գործը կամաց-կամաց առաջ է գնալու։ Ես տարբեր ոլորտներ եմ ղեկավարել, գիտեմ, եթե արդարություն է լինում, աշխատանքը արդյունավետ է դառնում»։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ չարենցավանցիների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը հիշեց Վրաստանի օրինակը․ «Սահակաշվիլիի օրոք հաջողություններ եղան, քանի որ վերջինս կտրուկ ու կոշտ բարեփոխումներ եղան, իսկ վերջում նա արդար ընտրությունների արդյունքում իր տեղը զիջեց մրցակիցներին»։ Նույն հնարավորությունը նա Հայաստանի պարագայում էլ է տեսնում․ «Մեր համերկրացիների մեծ մասն արևմուտքում է ապրում, դա մեր կարևոր գործոնը պետք է լինի, որ ռեալ և ուժող հարաբերություն ունենանք նաև արևմուտքի հետ»։ Ես պատրաստ եմ առաջնորդել ՀՀ-ի կտրուկ և կոշտ բարեփոխումները, ասաց Սեյրան Օհանյանը․ «Մենք պատրաստ ենք հենվելու մեր արդեն իսկ ունեցած բարեփոխումների վրա։ Մենք պատրաստ ենք ռեալ քայլերով ջախջախել հուսալքության մթնոլորտը, որ տիրում է երկրում»։ Սեյրան Օհանյանը հավելեց՝ իր կարևոր սկզբունքը հետևյալն է․ «Կյանքս հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին։ Հենց այդ սկզբունքով էլ ծառայելու ենք ժողովրդին»։ oro-charenc