Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը կարող է հայտնվել ԻՊ գործողությունների կիզակետում»

Քաղաքականություն
igil-irak

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը որպես տարածքային միավորում ոչնչացնելուն պես, այն, որպես էքստրեմիստական հոսք, կուղղվի դեպի եվրասիական  տարածք, և Հայաստանը կհայտնվի  իրադարձությունների կիզակետում։ Նման կարծիք մարտի 13-ին Երևանում կայացած ասուլիսին հայտնեց «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի գիտական տնօրեն, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:  Նրա կարծիքով, սցենարի նմանատիպ զարգացման դեպքում հայ-ռուսական հարաբերությունները ավելի կկարևորվեն, քանի որ Հայաստանը կդիտարկվի ոչ թե որպես  ծայրամասային, այլ «կենտրոնական» պետություն։ «Մոսկվայում դա դեռ չեն գիտակցում, բայց Հայասատանը Սիրիային, Իրաքին, Իրանին և հատկապես Թուրքիային, որտեղ տեղի են ունենում ամենակարևոր իրադարձությունները, շատ մոտ է»,- շեշտեց Ֆ. Լուկյանովը։ Մյուս կողմից, ըստ նրա, Նոր Եվրասիան չի կարող կառուցվել առանց հաշվի առնելու դեպի արևմուտք ուղղված՝ Չինաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, և այս առումով Ռուսաստանը և իր ԵԱՏՄ-ի գործընկերները պետք է հստակ ձևակերպեն սեփական ցանկությունները։ Այս առումով հայ-ռուսական հարաբերությունները այլ երանգ կստանան։