A
A
«Մեզ չէին թողնում գեներալի տան փողոցով քայլել» (տեսանյութ)
Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է ներկայացնում «Ա1+»-ի հյուրը՝ «Անկախ դիտորդ» հասարակական նախաձեռնության խոսնակ՝ Դանիել Իոաննիսյանը: Նա երեկ եղել է Ջրառատում և տեղում փորձել է հասկանալլ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 14-ին, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում երեք հոգի վիրավորվել են և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։