Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց

Քաղաքականություն
միեդ

Ապրիլյան պատերազմի զոհերի եւ վիրավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ 700 –ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Հայաստանի կառավարությունը ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից եւ պաշտոնապես ներգրավված է այդ գործերում՝ որպես երրորդ կողմ: Գեւորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի կառավարությունը եւս հայտարարել է, որ իրենք 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի:  «Իրենք կարող են ավելի շատ էլ ներկայացնել, սա հարցի երկրորդ կողմն է, սակայն շատ կարեւոր մի հանգամանք, ընդդեմ Հայաստանի ներկայացվող հայցերով՝ Հայաստանը պատասխանող կողմ  է, մինչդեռ Ադրբեջանի ներկայացրած հայցերով Հայաստանը երրորդ կողմ է: Երկու դեպքում էլ Հայաստանը ծանուցվում է ՄԻԵԴ-ի կողմից: Այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 հայցերից ընդամենը 5-ով: Այսինքն 500-ից միայն 5 գործ է վարույթ ընդունվել: Իսկ ընդդեմ Ադրբեջանի՝ հայկական կողմից ներկայացված հայցերից 23 գործ արդեն վարույթ  է ընդունվել»: