ԼՂՀ ներկայացուցիչն առաջին անգամ մասնակցել է միջազգային մակարդակով քննարկմանը (տեսանյութ)
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մարտի 7-10-ը կայացած նիստի ընթացքում քննարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարումը, որը վերաբերում է հայ եւ ադրբեջանցի փախստականների փոխհատուցմանը: Առաջին անգամ ԼՂՀ ներկայացուցիչը հնարավորություն է ունեցել մասնակցել է միջազգային մակարդակով քննարկմանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի խոսքերով, չնայած, որ չճանաչված եւ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ԼՂՀ ներկայացուցիչն իրավունք չուներ մասնակցելու նիստին, եւ չնայած Ադրբեջանի ջանքերին՝ Արցախի ներկայացուցչին ավարտել է ելույթը, որին հետեւել են որոշման կապակցությամբ առաջարկությունները: Կոստանյանն ընդգծում է՝ հայկական կողմը պնդում էր, որ որեւէ փախստականի հետ վերադարձի մասին կարելի է խոսել 3 միաժամանակյա պայմանների առկայության դեպքում, այն է՝ անվտանգության երաշխիքներ, վստահության մթնոլորտի ձեւավորում, հետաքննության մեխանիզմների ստեղծում: «Հայաստանը ստանձնել է պարտավորություն, որ պատրաստ է քննարկել վճռի կատարման հարցերը այս պայմանների դեպքում, փոխարենը Ադրբեջանի կառավարությունը ստանձնեց պարտավորություն վճռի կատարման եւ մինչեւ հունիս պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատրաստվում կատարել վճիռը, այն է՝ ինչպես է պատրաստվում փոխհատուցել մեր փախստականների կրած վնասները»: Սա կարող է լավ նախադեպ հանդիսանալ ոչ միայն հայ փախստականների փոխհատուցման հարցը քննարկելիս, այլ նաեւ ապրիլյան պատերազմի հետեւանքով զոհվածների եւ վիրավորների իրավունքների պատասխանատվության առումով: