Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ անել, եթե ընտրողի անունը ցուցակում չկա. aravot.am

Քաղաքականություն
Cucak

Ովքե՞ր իրավունք ունեն ապրիլի 2-ին քվեարկելու Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընտրողների ցուցակներում ընգրկվելու, այսինքն՝ քվեարկության իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ այլ համայնքի հաշվառում ունեցողները, ՀՀ-ում հաշվառում չունեցողները, պարտադիր ժամկետային զինծառայողները, բուժհիմնարկներում գտնվող եւ ինքնուրույն տեղամաս գալու հնարավորութուն չունեցող ընտրողները, նաեւ՝ քրեակատարողական հիմնարկներոմ հաշվառված ընտրողները: Ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն հաշվառում ունեցող քաղաքացիները: Այստեղ ընդգծենք, որ նույն անձը կարող է ընգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում: Եթե, օրինակ, քաղաքացին հաշվառված է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, սակայն բնակվում եւ աշխատում է Երեւանում, ապա նա պետք է ապրիլի երկուսից ոչ ուշ, քան տասը օր առաջ զբաղվի իր հաշվառման վայրը ժամականավերապես փոխելու եւ Երեւանում հաշվառում ստանալու հարցերով: Իսկ եթե ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկության օրը գտնվելու է ՀՀ-ում, ապա նույն ժամկետում կարող է դիմել լիազոր մարմնին՝ նշելով ապրիլի 2-ին ՀՀ-ում գտնվելու իր հասցեն: Ի՞նչ փաստաթղթով պետք է գնալ քվեարկության Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում. -Նույնականացման քարտը, -Կենսաչափական անձնագիրը, -Ոչ կենսաչափական անձնագիրը, -Անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը: Զինծառայողների համար էլ անձը հաստատող փաստաթուղթ է համարվում զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե քվեարկելու է զորամասում կազմված ընտրողների ցուցակով: Ի՞նչ անել, եթե քաղաքացին իր անունը չի գտնում ընտրողների ցուցակում Եթե ընտրողների ցուցակում, որոնք արդեն իսկ փակցված են տեղամասային կենտրոններում, քաղաքացին իր անձի տվյալների հետ կապված անճշտություններ է նկատում, կարող է այդ մասին դիմում ներկայացնել տեղամասային հանձնաժողովին՝ ապրիլի 2-ից ոչ ուշ, քան տասը օր առաջ: Անճշտությունների վերացման մասին դիմողը գրավոր տեղեկացվում է 5 օրվա ընթացքում: Նոր Ընտրական օրենգրքով՝ արդեն իսկ քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակվելու են ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ից սկսած: Այդ ցուցակներին կարելի է ծանոթանալ նաեւ էլեկտրոնային տարբերակով՝ ԿԸՀ կայքում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով