Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղտեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս

Քաղաքականություն
index4

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր քննարկում վարկային կազմակերպությունների և գյուղտեխնիկա ներկրողների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացմանն  առնչվող հարցերի  շուրջ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զար­գաց­ման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավոր­ման կառույցի ներկայացուցիչներ: 3 «Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար, սակայն եթե պահանջարկը մեծ լինի, ապա կդիմենք գումարի չափն ավելացնելու համար: Մենք հետևողական ենք լինելու և պարբերաբար ուսումնասիրելու ենք ծրագրի արդյունավետությունը, գյուղտեխնիկա ներմուծողների և ֆինանսական կառույցների հետ համատեղ վերլուծելու ենք թույլ կողմերը` դրանք հետագայում շտկելու և վերջնական սպառողին ներկայացնելու նպատակով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:  Նախարարն ընդգծել է, որ գյուղտեխնիկայի արտադրման երկրի մասով որևէ սահմանափակում չի նախատեսվում: «Մենք ստեղծել ենք մի դաշտ, որտեղ բոլորը կարող են մասնակցել և առաջարկ անել: Ես համոզված եմ` արտահանող երկրների համար սա խթան է, և իրենք շատ արագ կստանան այդ ազդակը` Հայաստանում նման պետական ծրագրի առկայության մասին,  և հենց արտադրողն է շահագրգռված լինելու ավելի լավ գին առաջարկելու` իր արտադրությունը զարգացնելու և նոր շուկա մտնելու համար: Սա իրականում նոր, ծավալուն շուկա է բոլոր գյուղտեխնիկա արտադրող երկրների համար»,-հավելել է Իգնատի Առաքելյանը: Իր հերթին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին առաջիկա օրերին արդեն սկսել բանակցությունները պայմանագրերի կնքման ուղղությամբ, որպեսզի սեղմ ժամկետներում սկսվի գյուղտեխնիկայի վաճառքի գործընթացը: Նա նաև հավելել է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ թե' մասնավոր հատվածի,  թե' տեղական ինքնակառավարման մարմինների կառույցներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում` հնարավոր ռիսկերին, պայմանագրերի կնքման ընթացակարգին, ներկրվող տեխնիկայի ետերաշխիքային սպասարկմանը և այլն:     Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել  հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը: Շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել  մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին