Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկիչները ձախողվեցին. Ժան-Կլոդ Յունկեր

Քաղաքականություն
timthumb.php_

Մեկ տարի է անցել 2016թ. մարտի 22-ի սարսափելի հարձակումներից, որոնք սգաց ամբողջ Եվրոպան. զոհերի հիշատակը ընդմիշտ կմնա մեր մտքերում և սրտերում: «Մեծ կսկիծով եմ մտածում այդ բոլոր կործանված կյանքերի մասին, որոնցից մեկը մեր գործընկեր Պատրիսիա Ռիցոն էր, ինչպես նաև վիրավորների տառապանքների և նրանց ընտանիքների ու հարազատների վշտի մասին: Ես ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել նրանցից յուրաքանչյուրին: Ահաբեկչական այս նողկալի հարձակումները հենց Եվրոպայի սրտում էին, այստեղ՝ Բելգիայում, մեր մայրաքաղաք Բրյուսելում` բազմալեզու և բազմազգ քաղաքում, որտեղ մենք միասին ապրում ենք ներդաշնակության մեջ: Բախվելով այս աննախադեպ և անհասկանալի բռնությանը՝ մենք՝ Բրյուսելում և Բելգիայում ապրողներս, Եվրոպայի բոլոր բնակիչների աջակցությամբ որոշեցինք լինել ամուր և չկորցնել հույսը: Այս սարսափելի փորձության ընթացքում եվրոպացիները միասնական էին մեր անվտանգության և ամբողջ աշխարհի խաղաղությանը սպառնացող ահաբեկչության դեմ պայքարում: Մենք ցույց տվեցինք մեր վճռականությունը պաշտպանելու մեր արժեքները և մեր ազատությունը՝ անկախ ամեն ինչից: Դա է պատճառը, որ ահաբեկիչները ձախողվեցին, քանի որ ատելությանն ու բռնությանը մենք արձագանքեցինք ժողովրդավարությունը և բազմազանության մեջ խաղաղ գոյակցությունը պաշտպանելու ավելի մեծ և նոր վճռականությամբ: Մենք պետք է կառուցենք մեր ապագան այս ազնիվ իդեալներով, որոնք մենք` եվրոպացիներս, թանկ ենք գնահատում: Մենք պարտական ենք այդ հարձակումների յուրաքանչյուր զոհի առջև»: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր