Թեկնածուն բարոյական իրավունք չունի ասելու՝ ընտրակաշառք մի վերցրեք (տեսանյութ)
Տարածքային ցուցակով կոմունիստական կուսակցության կողմից Կոտայքի մարզում առաջադրված Նաիրա Մարտիրոսյանը հույս ունի, որ իր աշխատանքը կգնահատվի: Այնուամենայնիվ, «Հրազդան Ցեմենտ» գործարանի նախկին տնօրենը չի բացառում, որ ընտրակաշառքն ավելի մեծ ազդեցություն ունենա, քան արժանիքների գնահատումը: «Ես չեմ կարող ասել, բարոյական իրավունք չունեմ ասելու, որ տալիս են մի վերցրեք, մարդկանց վիճակը վատ է: Ես ասում եմ, եթե դուք մտնում եք քվեախցիկի մեջ, համենայն դեպս ձեր խիղճը թույլ չի տա, ուրիշ բանի համար քվեարկեք: Անպայման դուք ճիշտ ընտրություն կանեք »,- «Ա1+»-ին ասաց Նաիրա Մարտիրոսյանը: Նաիրա Մարտիրոսյանը 16 տարի Կոտայքի մարզում աշխատել է որպես «Ցեմենտի գործարան»-ի գլխավոր տնօրեն. «Միշտ եղել եմ ժողովրդի հետ, ծրագրերս մշակել եմ ժողովրդի հետ եւ վերջապես աշխատացրել եմ: Մարդկանց աշխատանք եմ տվել: 5000 հոգի ցեմենտի գործարանի շուրջ աշխատել են, եւ ստացել են ստաբիլ աշխատավարձ»,- նշում է Նաիրա Մարտիրոսյանը: