«Ասում եք Իգլա է բերել, տո լավ է արել բերել է» (տեսանյութ)
«Այն, ինչ ցույց տվեցին տեսահոլովակում, դա միայն զենքի մեկ երրորդ մասն էր, դա զենք չէր, այնտեղ Իգլա չկար,- հայտարարում է հասարակական- քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը։- Ասենք խոսացել է հեռախոսով Իգլայի մասին , ջանդամ, թե չի խոսացել, եթե անգամ ուզեցելա ձեռք բերել, ուրեմն Արցախի ժողովրդի համար է արել»: Պարոն Եղիազարյանը վրդովված պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Էլ ոնց ասենք, որ հեռանաք , պարոն Սարգսյան, խնդրում ենք, հեռացեք: Էլ մարդիկ ինչ անեն, ինչ վերցնեն ձեր հետեւից ընկնեն»: Անդրադառնալով քաղբանտարկյալներին՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ դա պարզապես ամոթալի փաստ է. «Շիրխանյանին պահել եք, որ ի՞նչ անեք, պահում եք, որ Հաց բերողի օրը գցե՞ք: Հիմա էլ Սամվելի՞ն եք հասել: Բավական ա, հայ ազգը հոգնել ա: Հո դուք կրկես չեք, դուք ժողովրդին էշի տե՞ղ եք դնում, տմարդիներ, կալանքի փոխարեն, երբ Արցախում նա կռվում էր, գնայիք, կողքը կռվեիք, ոչ թե փախնեիք»: Պարոն Եղիազարյանին զայրացրել է այն փաստը, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի հիվանդության վկայականը համարվել է հին ու իր հիվանդությանը ուշադրություն չի դարձվել. «Ասում եք 16 տարվա է պարկինսոնի հիվանդության թուղթը, տո կտրած ոտքը ավելի շուտ կաճի, քան էդ հիվանդությունը կբուժվի: Էն էլ ինչպես ձեր դասականն է ասում՝ էս քոսոտ Հայաստանում, պարկինսոնի հիվանդությունը բուժվող չի: Բա ձեր արդարադատության նախարարը, էդ սառցե դիցուհին, թող ուղարկեր նորմալ փորձաքննության»: ՕՐՕ դաշինքին սատարող քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը նույնպես անթույլատրելի է համարում Սամվել Բաբայանի ձերբակալությունը. «Բոլոր ժողովուրդները լիմիտավորված են ունենում այդպիսի մարդիկ, որ այսքան հզոր են, այսքան կուշտ են: Իսկ դուք ոչնչացնում եք մեր երկիրը, երբ Բաբայանների նմաններին հեռացնում եք ասպարեզից, դուք ուժասպառ եք անում ձեր հայրենիքը , ո՞վ է հիմա պաշտպանելու ձեզ, ձեր ունեցվածքը: Ի դեմս Սամվել Բաբայանի ուզում ենք հանձնել Ղարաբաղը: Մենք թույլ չենք տալու: Մենք գիտենք դուք ինչ նկատի ունեք փոխզիջում ասելով: Դուք Երեւանն էլ եք հանձնելու գնաք ձեր օֆշորներով: Ասում եք իգլա է բերել, տո լավ է արել բերելա»: Այս բոլոր միջադեպերից հետո Ազատ Արշակյանը բարձր է գնահատում դաշինքի շանսերը. «Մեր քարոզչությունը կունենա հաջողություն իշխանության անշնորհքության շնորհիվ»: