Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ն ու ՀՀԿ-ն ուսումնասիրում են ԻՔՄ հրապարակումը ցուցակագրումների մասին

Քաղաքականություն
SM_HHK-Grasenyak

Կրթության ու գիտության նախարարությունում արդեն տեղյակ են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակմանը եւ պատրաստում են հատուկ զեկույց նախարարին ներկայացնելու համար։ Լևոն Մկրտչյանը , սակայն, արձակուրդում է։ Ինչպես տեղեկացրեց հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը , երբ նախարարը տա հատուկ հանձնարարական, այն կտրամադրվի լրատվամիջոցներին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ա1+»-ին հայտնել է, որ իրենք եւս ուսումնասիրում են հրապարակումը եւ կարձագանքեն ավելի ուշ։ Հիշեցնենք, կազմակերպությունը զանգերի միջոցով պարզել էր, որ հարյուրավոր կրթական հաստատություններ զբաղված են ցուցակագրմամբ։