Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք»-ի թեկնածու. ունենք ՀՀԿ 1, ՀՀԿ 2, ՀՀԿ 3 (տեսանյութ)

Քաղաքականություն
elq-carukyan

Քարոզարշավը զուրկ էր բովանդակությունից եւ նման էր ռեսուրսային մրցավազքի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։ Նրա դիտարկմամբ՝ քարոզարշավի ընթացքում հանդիպել է մրցակիցների, որոնք միմյանցից չեն տարբերվում։ «Ծառուկյան» դաշինքն, ըստ էության, ալտերնատիվ ՀՀԿ-ն է։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ընտրությունը ալտերնատիվ ՀՀԿ-ների միջեւ է։ Ունենք ՀՀԿ 1, ՀՀԿ  2 ՀՀԿ  3, ունենք ՀՀԿ-ի խաղաղության գծով պատասխանատու «ՀԱԿ» հասարակական կազմակերպությունը, ունենք ՀՀԿ-ի ազգայնականության գծով պատասխանատու Հայ «ոչ հեղափոխական» Դաշնակցությունը»։ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը որեւէ համեմատություն Հանրապետականի հետ տեղին չի համարում, քանի որ քաղաքական կյանքում չկան մարդիկ, որ երբեւէ իշխանության հետ կապ չեն ունեցել։ Նա նշեց, որ սեփական քաղաքական տապալումները պետք չէ բացատրել մարդկանց մոտ հետաքրքրության բացակայությամբ։  «Ելքի» թեկնածուն վստահ է՝ Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ եւ կան մարդիկ, որոնք այդ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է հետեւյալը. սիրելի քաղաքացիներ, հոգնե՞լ եք Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից, հոգ չէ, ընտրեք Վարդան Ղուկասյանին, ով հանցագործության բնօրրան էր դարձրել Գյումրին։ Հոգնե՞լ եք Հովիկ Աբրահամյանից, հոգ չէ, ընտրեք մեր դաշինքը եւ Արգամ Աբրահամյանին կունենաք, որպես պատգամավոր։  Հոգնել եք կասկածելի միջոցներով հարստացած Սամվել Ալեքսանյանից, ընտրեք մեզ եւ կստանաք Գագիկ Ծառուկյանին՝ որպես վարչապետ»։ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքերով, անգամ ինքը՝ վարչապետը, չունի հարցի պատասխանը, թե եթե անգամ ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի՝ արդյոք 2018 թ-ից հետո ինքը կմնա՞ իր պաշտոնում, թե՞ ոչ։ «Ի՞նչ հեռանկարով է գնում մարդկանց խոստումներ տալիս, թե ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, վեր է  կենալու ասի՝ անձնական պատճառներով հրաժարական եմ տալիս, գնում եմ իմ գործերին»։ Մանուկ Սուքիասյանը վստահ է, իրենք ունենալու են հնարավորություն կառավարություն ձեւավորելու, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա՝ կմիավորվեն որեւէ ուժի հետ, սակայն այդ ուժը Հանրապետականը չի լինի։