A
A
ՀԱԿ-ը կոչ է անում գրանցվել և վերահսկել
Հայ Ազգային Կոնգրեսի և քաղաքացիական հասարակության ջանքերով, Հայաստանի իշխանությունների ավելի քան 15 տարվա դիմադրությունից հետո, նոր Ընտրական օրենսգրքում ամրագրվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ընտրական ցուցակները հրապարկելու դրույթը։ Այժմ կարող ենք ստուգել, թե արդյոք Հայաստանից բացակայող քաղաքացիների ձայնը կեղծվել է ընտրությունների ժամանակ, թե ոչ։ Կոչ ենք անում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին․ գրանցվեք սույն համակարգում և համակարգի միջոցով ներմուծեք Ձեր, ինչպես նաև այլ անձանց վերաբերյալ Ձեզ հաստատապես հայտնի հավաստի տվյալները, որպեսզի Ձեր և նրանց քվեն չծառայեցնեն ընտրակեղծիք կատարելու համար։