ՀՐԴԵՀ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 10-ին առավոտյան 4-ն անց 30-ի սահմաններում Գյումրիի կենտրոնական հրապարակին կից շուկայի խանութներում հրդեհ է բռնկվել: Հրդեհը տարածվել է Գյումրիի կենտրոնական շուկայի մերձակա այն հատվածներում, որտեղ տեղադրված էին մեկ տասնյակը գերազանցող մեծածախ, մանրածախ առեւտրով զբաղվող խանութներ ու կրպակներ:
Չնայած հրշեջ ծառայությունն աշխատել է լուսաբացից հետո եւ ողձ ցերեկն, այնուամենայնիվ, մինչ այս պահը` 18:00-ն խանութներն ու կրպակները շարունակում են ծխալ:
Վնասի չափերի մասին խոսելը դեռեւս վաղ է: Հրդեհի մարման ժամանակ գրանցվել է ավտովթար: Ճանապարհի սառցակալման հետեւանքով ջրով բեռնված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել Գյումրիի Օղակային կոչվող այգու տարածքում: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Արմենուհի Մինասյան