Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակեղծարարության մեխանիզմները կատարելագործվել են. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

Քաղաքականություն
dit

«Այս ընտրություններին դիտորդները մեծ ազդեցություն են ունենում ընտրախախտումների արգելման վրա հենց կոնկրետ ընտրատեղամասերում։ Բայց թվերը ցույց են տալիս, որ ընտրատեղամասերից խախտումները դեռ ամբողջությամբ դուրս չեն եկել»,-ասում է նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։ Նոր մեթոդները ընտրատեղամասերում գրեթե ոչինչ չեն փոխել. կարծում է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը. «Ես այս ամենը կհամեմատեի ջրմուղի ցանցի հետ, երբ մի խողովակը վերանորոգում են, մյուս հին խողովակները ավելի արագ են շարքից դուրս գալիս։ Հիմա մենք ինչքան մատնացույց ենք անում այս կամ այն տեղամասը, վերահսկողությունը ավելանում է, մյուս տեղերում այլանդակությունը ավելանում է»,- նշում նա։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները կարծում են, որ ընտրակեղծարարության մեխանիզմները չեն փոխվել, նույնն են։ «Անգամ այս անգամ կատարելագործել է իր մեխանիզմները ընտրակաշառքի, նախորդ օրը նրանք քարտ բլանշ տվեցին՝  ընտրակաշառքը անվանելով բարեգործություն»,-հավելեց Լևոն Բարսեղյանը։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ժամը 12։00 ի դրությամբ արձանագրել է 681 խախտում, որոնք այս պահին ստուգման փուլում են։ Մասնավորապես՝ ընտրատեղամասերում գրանցվել է 90 գրանցվող սարքի խափանում, 77 բաց քվեարկություն, 50 ուղղորդման ու ուղեկցման , 27 քվեաթերթիկի դուրս հանում ու ներս բերում և այլն։