A
A
«Միլիոնավոր եվրոներ են ծախսել, բայց խափանել են ուղիղ եթերի հեռարձակումը» (տեսանյութ)
Հայաստանի իշխանությունը միլիոնավոր եվրոներ են ծախսել, բայց խափանել են ընտրությունների ընթացքի ուղիղ եթերի հեռարձակումը. հայտարարում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Լեւոն Բարսեղյանը. «Ինչքանով ինձ հաջողվեց նկատել, հիմա 80 տոկոսանոց խափանում կա, մերոնք այդ հսկողությունը անում են, եզրակացությունը կլինի ավելի ուշ, բայց ես նկատեցի, որ օրինակ 5 տեսախցիկից մեկն է ուղիղ հեռարձակում ապահովում»: Մանրամասները՝ տեսանյութում