Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական գույքը հայտնվել է սեփական տան բակում. նոր բացահայտումներ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ain8

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր աշխատանքից ազատել է ԱԻՆ Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանին։ Լուրը հաստատեցին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բացի մի շարք աղմկահարույց դեպքերից՝ կապված տեխնիկական անվտանգության հետ, վարչության պետը աչքի է ընկել նաև ինքնակամ գործունեությամբ։ Մեր ձեռքի տակ կան նաև փաստերն ապացուցող լուսանկարներ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից որոշ մանրամասներ հայտնեցին։ Այսպես՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստուգումներ են իրականացվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի Սարմենի 1 հասցեում, ՊՈԱԿ-ի՝ Չարբախում, Սևանի ափին գտնվող տարածքներում: Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են ՊՈԱԿ-ի կողմից տարածքի շահագործման պայմանագրային մի շարք խախտումներ: 2014թ.-ի փետրվարի 24-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն Երևան քաղաքի Սարմենի 1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի 5-րդ և 6-րդ հարկերը (մակերեսը՝ 795,4մ/ք) հանձնվել են ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման: Պայմանագրի համաձայն՝ ՊՈԱԿ-ը պարտավորություն է ձեռքբերել կատարել տարածքի ընթացիկ վերանորոգումները առանց արժեքի հետագա փոխհատուցման ՝ գրավոր տեղյակ պահելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: ՊՈԱԿ-ի տնօրենի հայտարարությամբ՝ տարածքի շահագործման ընթացքում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կատարել է որոշակի վերանորոգման աշխատանքներ: 2016թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՊՈԱԿ-ը Սարմենի 1 հասցեից տեղափոխվել է Դավթաշենում գտնվող ԱԻՆ վարչական շենք: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը համաձայն պայմանագրի չի տեղեկացրել տարածքն ազատելու մասին և մինչ օրս տարածքի բանալիները գտնվում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում: ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանի կարգադրությամբ տարածքի գույքը՝ դռներ, ներսի և դրսի պատուհաններ, հատակի սալիկներ, ջեռուցման համակարգեր , կախովի առաստաղներ, սանհանգույցի պարագաներ և այլն, ապամոնտաժվել են և տեղափոխվել մի մասը Չարբախում գտնվող անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստ, մի մասը՝ Սևանում գտնվող տարածք, իսկ մնացածը՝ հիմնականում դրսի պատուհաններ, կախովի առաստաղի մետաղյա կոնստրուկցիաներ, ներսի եվրոդռներ, Սարմենի 1 հասցեից սույն թվականի փետրվարի ամսին ուղղակի տեղափոխվել են քաղաքացի Ա. Ասատրյանի սեփական տան բակ՝ Երևան Գոգոլի նրբանցք 26/10 հասցե: Այսինքն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի 2-րդ կետը, այն է՝ առանց Պետգույքի վարչությանը տեղյակ պահելու ինքնակամ ապամոնտաժվել է տարածքի գույքը (դռներ, պատուհաններ, սալիկներ, լամինանտ և այլն), ինչպես նաև՝ ապամոնտաժվել են շենքի դրսի պատուհանները, որոնց փոխարեն շարվել են շին բլոկեր, ինչը քաղաքաշինական նորմերի խախտում է: Բացի այդ, համաձայն պայմանագրի՝ օգտագործած տարածքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը պետք է հանձնվեր համապատասխան ակտով սարքին վիճակում: Համաձայն պայմանագրի պայմանների՝  տարածքը կրկին բարվոք վիճակի բերելու համար անհրաժեշտ է կատարել ֆինանսական խոշոր ծախսեր պահանջող լայնածավալ շինարարական աշխատանքներ: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Պետրոսյանը խախտել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի մի շարք կետեր: Արդյոք այս ուսումնասիրությունները բավարար հիմք են՝ դիմելու իրավապահ մարմիններին, ԱԻՆ-ից մեզ պատասխանեցին հետևյալը. «Լիազոր մարմնի կողմից իրականացվում են համապատասխան իրավաչափ գործողություններ»։ ain1 ain2 ain3 ain4 ain5 ain6 ain7