A
A
ԵԼՔ-ը կրկին թիվ 1-ն է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները: Ըստ այդմ` քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3-րդ համարի ներքո` ՀՀԿ-ն: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: