Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքում տնկվում են հազարավոր ծառեր ու վարդի թփեր

Հասարակություն
caratunk

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը: Երևանի բակային տարածքները, այգիներն ու պուրակները համալրվել են նոր ծառերով ու թփերով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու կոչին արձագանքել են պետական կառույցներ, կրթական և առողջապահական հաստատություններ, մասնավոր և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ երևանցիներ: Մայրաքաղաքում հայտարարված գարնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ կտնկվի շուրջ 17 000 ծառ, 2000 թուփ և 20 000 վարդի թուփ: Նոր ծառերն ու թփերը համապատասխանում են Երևանի բնակլիմայական պայմաններին և ունեն բարձր կպչողականություն:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն