A
A
Դավթաշենում Գյուրզա է հայտնաբերվել
Ապրիլի 15-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 10-րդ փողոցի թիվ 4/7 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ