Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Անդերլեխթի» դեմ. ուղիղ եթեր (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-42-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հներիխ Մխիթարյանը հայտավորվել է այսօր Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխթ» պատասխան խաղին: Մեր ֆուտբոլիստը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում կայացած առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 արդյունք: Կիսաեզրափակիչ մտնելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» հարկավոր է կամ հաղթանակ, կամ էլ գոլազուրկ ոչ-ոքի: Եթե հանդիպումը կրկին 1:1 հաշվով ավարտվի, ապա կնշանակվի լրացուցիչ ժամանակ, ապա՝ 11մ հարվածաշար: Մյուս արդյունքների դեպքում հաջորդ փուլ կմտնի բելգիական ակումբը: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխթ» խաղը ֆուտբոլասերները ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր էջում, ժամը 23:05-ից: