Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիային օլիմպիական ուղեծիր դուրս են բերել հայերը

Սպորտ
2-13

Օլիմպիական խաղերի պատմագրքում Թուրքիայի մասին էջում նշված է, որ այդ երկիրն առաջին անգամ խաղերին մասնակցել է 1912 թվականին: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել երկու հայ էնտուզիաստների ջանքերով:  Երբ 1911 թվականին Թուրքիայի օլիմպիական կոմիտեի Սելիմ Սիրի Թարխանը տեղական Ikdam եւ Sabah թերթերում հայտարարություն է տեղադրել 1912թ Ստոկհոլմի Օլիմպիական խաղերին մարզիկներ հավաքագրելու մասին, արձագանքել են երեք հոգի՝ Մկրտիչ Մկրյանը, Վահրամ Փափազյանը եւ հույն Ալեկո Մոուլոսը: Վերջինս չի կարողացել գումարներ հայթայթել եւ հրաժարվել է այդ մտահղացումից: Իսկ ահա հայ մարզիկներն իրենց ծնողների օգնությամբ լուծում են խնդիրը եւ մեկնում Ստոկհոլմ: 29-ամյա Մկրտիչ Մկրյանը հանդես է եկել 5 մարզաձեւերում՝ գնդի հրում, մուրճի, սկավառակի նետում, հնգամարտ, տասնամարտ: Նա համեմատաբար հաջող է ելույթ ունեցել սկավառակի նետման մրցումներում՝ 41 մասնակիցների մեջ զբաղեցնելով 34-րդ տեղը: 19-ամյա Վահրամ Փափազյանը մասնակցել է 800մ եւ 1500մ վազքի մրցումներում, որոնցում ցույց է տվել համեստ արդյունքներ: Նշենք, որ 1915 թվականի Հայոց եղեռնից հետո Մկրտիչ Մկրյանի մասին ոչ մի տեղեկություն չկա (հավանաբար դարձել է զոհերից մեկը), իսկ ահա Վահրամ Փափազյանը հետագայում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ մահացել է 1986 թվականին, 93 տարեկան հասակում: 1