Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Պաշտոնական

Հրդեհ՝ Տիչինայի փողոցում․ տարհանվել է 10 քաղաքացի

Ապրիլի 29-ին, ժամը 02։22-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։05-ին, մարվել՝ 03:18-ին։ Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը (մոտ 90 քմ):

Հրշեջ-փրկարարները տարհանել են 10 քաղաքացու։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել  հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ և կից երկու տներ։