Դավիթ Սանասարյանն արդարացվեց վերջնականապես
Աջակցիր «Ա1+»-ինՊետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն վերջնականապես արդարացվեց, քանիի որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գլխավոր դատախազության բողոքը։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը խնդրել էր ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի որոշումը և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը 2025 թ մայիսի 29-ին արդարացրել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրվող Դավիթ Սանասարյանին: Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքն էլ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել էր՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատավճիռը։ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել 2019 թ ապրիլ ամսից։ Նա բազմիցս հայտարարել էր, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում և չի ընդունում մեղադրանքը։
Հիշեցնենք, որ վճռաբեկ բողոք ներկայացրել էր նաև Դավիթ Սանասարյանը։ Պաշտպանական կողմը խնդրահարույց ձևակերպումներ էր տեսել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։ Պաշտպանական կողմի բողոքը Վճռաբեկ դատարանը ևս մերժել է։