A
A
Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը
Այսօր՝ ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում , մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս Զոհվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տարածքում: Քյալաշ Սլոյանի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 2-ին։ Հորը կհուղարկավորեն որդու՝ Քյարամի մոտ։