Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային իրավիճակ՝ Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ

Հասարակություն
aeroflot

20 ուղևոր է տուժել լուսադեմին՝ Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ օդային կտրուկ անկման պատճառով։ Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Աերոֆլոտ»-ին. հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տուժածների մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ՝ քթի, ձեռքի, ոտքի, արտաքին արնահոսություն։ Նրանք տեղափոխվել են Բանգկոկի հիվանդանոց։ Թայլանդի ԱԳՆ-ի հրապարակած ցուցակի համաձայն՝ տուժածների մեջ հայ կա՝ Ավետիսյան Տատյանա։