Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոալիցիոն բանակցությունները ավարտված են. ՀՀԿ (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել: Այսօր, ՀՀԿ Գմ նիստի ավարտին  լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն և իրականության հետ որեւէ աղերս  չունի»,- ասել է նա: Անդրադառնալով նոր կառավարության կազմին`Շարմազանովն ասել է, որ առաջիկայում ՀՅԴ-ի հետ նախատեսվում է կնքել կոալիցիան համաձայնագիր, որի շուրջ բանակցություններն ավարտված են: Իսկ թե ով ինչ պաշտոն կստանա, Շարմազանովը չի բացահայտել: