A
A
Երևանում կլինեն փակ ճանապարհներ
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան