A
A
Մասսայական վազք՝ հանուն հաղթանակի և խաղաղության
Մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգուց կմեկնարկի առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով: Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,Հայաստանի եռամարտի ֆեդերացիան և Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը»՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ: Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի հուշարձանին:Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն