Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգնեք գտնել Վանաձորի փոստային բաժանմունքի գողերին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
post

2017 թվականի մարտի 10-ին, ժամը 5:09-ին, ինքնությունները չպարզված երկու անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը լինգով բացելով՝ մուտք են գործել «Հայփոստ-հյուսիս» մասնաճյուղի Վանաձորի Չուխաջյան 6 հասցեում գտնվող թիվ 2018 փոստային բաժանմունք, այնտեղից զգալի չափերի հասնող գողություն կատարել, իսկ ազդանշանային համակարգերի միանալուց հետո դիմել են փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշված տարածքի տեսախցիկները ֆիքսել են հանցագործությունը կատարած 2 անձանց. պարզորոշ երևում են նրանց գործողությունները, հագուստը: Տեսանյութում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0322-5-02-02, 1-02 հեռախոսահամարներով: Տեղեկությունը տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: