Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Շանթ» ՀԸ նկարահանող խմբի գնդակոծման միջադեպը
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Tert.am գործակալությանը Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք հյուսիսային ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի մոտակայքումԱդրբեջանի զինված ուժերի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի գնդակոծման միջադեպը։ Պատասխան. Այս միջադեպը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում շփման գծում իրավիճակի սրմանը և լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված իր ավանդական քաղաքականությունից։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման կարևորությունը։