A
A
Շիրակի մարզի մի շարք համայնքներ դատական քաշքշուկների մեջ են (տեսանյութ)
Անպատասխանատու պարտապաններ, թերացող համայնքապետեր, կուտակված պարտքեր, հորդորներ ու դատական գործընթացների սպառնալիքներ: Շիրակի մարզխորհրդի նիստի ժամանակ հիմնական ու մտահոգիչ մի շարք հարցեր են բարձրացվել: 49 համայնք շուրջ 100 միլիոն դրամի առաջին վերարտադրության ցորենի սերմացու է գնել, գումարը չի վճարել: 1 միլիոն 700 հազար դրամի պարտք էլ մի քանի համայնք են կուտակել. ազոտական պարարտանյութ են ձեռք բերել ու գումարը դեռ չեն տվել: Մարզպետը համայնքապետերին հորդորել է հետամուտ լինել: Պետության աջակցության ծրագրերը վտանգված են: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում