A
A
Միջնորդեցին Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեղադրողը միջնորդեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Մեղադրող Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ Արարատ Խանդոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Հիշեցնենք, որ հոդվածը նախատեսում է 3-8 տարվա ազատազրկում։ Արարատ Խանդոյանը մեղադրվում է ոստիկանի վահանը քաշելու և ոստիկանին հարվածելու մեջ։