Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանին արհեստականորեն մի առանձնացրեք ՀՀԿ-ից. Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov-1

Սերժ Սարգսյանը մտադիր չէ մինչեւ 2040 թվականը մնալ իշխանության ղեկին, երբ խորհրդարանում խոսում էր մինչեւ այդ թիվը Համախառն ներքին արտադրանքը 5 անգամ ավելացնելու մասին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է. «Անկախ նրանից, թե ով է իշխանություն, դնենք էդ նպատակը ռազմավարական ու գնանք առաջ»: Սերժ Սարգսյանի ասածն ընդամենը երկարաժամկետ ծրագիր է եւ դա, ըստ պարոն Շարմազանովի, պետք չէ նույնացնել Հանրապետականի երկարակեցության հետ. «Ժողովուրդը պետք է որոշի, մինչեւ 2040 թիվը էնքա՜ն ջրեր կհոսեն»: Հանրապետականի խոսնակը մեկնաբանում է նաեւ այն հարցը, թե հակասություններ կա՞ն կառավարությունում Կարեն Կարապետյանի կադրերի եւ Հանրապետական կուսակցության միջեւ. «Կարեն Կարապետյանին արհեստականորեն մի առանձնացրեք Հանրապետական կուսակցությունից»: Ըստ Էդուարդ Շարմազանովի, վարչապետն անձամբ է միացել Հանրապետական կուսակցությանը: Սակայն բացառու՞մ է կուսակցության խոսնակը, որ 2018-ից հետո, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, վարչապետն այնուամենայնիվ թողնի իր պաշտոնը. «Տեսական կարող է հազար ու մի սցենարներ լինեն»: Պարոն Շարմազանովը 2018-ի մասին տեղի ունենալիք բաների մասին չի ուզում խոսել: Այս պահին կուսակցությունն զբաղված է կառավարության ձեւավորումով: