Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայի բնակարաններից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. թարմացված

Հասարակություն
Untitled......................................................................

Մոսկվայի Նովոպերեդելինսկի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:  Այս մասին տեղեկանում ենք Life Новости-ից: Այս պահին տարհանվում են շենքի բնակիչները: Դեպքի վայրում են սակրավորները: Ավելի ուշ ՌԴ  Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ  Մոսկվայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստել մայրաքաղաքային տրանսպորտի օբյեկտներում: Տեղեկատվության համաձայն՝ խմբի մեջ ներառված է եղել 4 մարդ՝ ռուսներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ: Խուզարկության ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ ռումբ, պայթուցիկ սարքերի պատրաստման մասեր, նռնակներ, ծայրահեղական ուղղվածությամբ գրականություն և տեսաձայնագրություններ: ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալների գործողությունները ղեկավարվել են Սիրիայի տարածքից: Տեսանյութն՝ այստեղ