Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժոխքի հարցում Բախշյանը Փոստանջյանին չի միանա (տեսանյութ)

Քաղաքականություն
anahit

Որեւէ մեկին չեմ պատրաստվում միանալ կյանքում՝ դժոխք ստեղծելու համար: Այսպես արձագանքեց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հարցին, թե արդյո՞ք հնարավոր է միանա Զարուհի Փոստանջյանին եւ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնի, ինչպես հայտարարել էր Զ. Փոստանջյանը. «Ես գալիս եմ  աշխատելու, համագործակցելու, ճիշտը դա է, պետք է խնդիրները օրենքի սահմաններում բարձրաձայնել, դրանց լուծումը պահանջել եւ վերահսկել քաղաքապետի գործունեությունը: Չեմ ուզում ոչ մի տեղ դժոխք»: Անահիտ Բախշյանի խոսքով՝ ինքը լուրջ դասեր է քաղել իր 4 տարվա պրակտիկայից եւ պատրաստվում է դրանք կիրառել նաեւ եկող ավագանու կազմում. « Բոլորը պետք է աշխատեն, դա մի քիչ լավ չէր «Բարեւ Երեւան»-ի ներսում, բայց երբ բոլորը աշխատեն եւ հետեւողական գնան իրենց բարձրաձայնած խնդրի ուղղությամբ, վստահ եմ՝ ահագին բան կփոխվի»: Ավագանու անդամին ամենից շատ անհանգստացրել է  հարց ու պատասխանների անկատարությունը ավագանու նիստերին: 3-րդ գումարման ավագանիում նման բաներ թույլ չեն տալու. «Հարց ու պատասխանները քաղաքապետարանը չի սիրում, ամեն կերպ ուզում է հանել դրանք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ որեւէ խմբակցության ղեկավար ձեռք չտնկի ու չասի՝ առաջարկում եմ հարց պատասխանը հանել, ինքը իրավունք չունի, դա օրենքով է նախատեսված, հարց ու պատասխանը պետք է լինի, միշտ, կապ չունի Նոր տարի է, առաջին նիստ է, թե վերջին»: Ի դեպ, այսօր, ավագանին հանեց օրակարգից հարց ու պատասխանը՝ պատճառաբանելով, թե  նստաշրջանի վերջին նիստն է: