Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներն ընկել են վերելակի հորանը.մեկի վիճակը ծանր է (տեսանյութ)

Հասարակություն
verelak1

Մայիսի 30-ին, ժամը 18:37-ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թ. ծնված Լ. Զ.-ը դուրս է բերվել հորանից, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.-ը՝ վերելակի խցիկից: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փորձաքննություն իրականացնելու նպատակով դեպքի վայրում է գտնվել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը: ................ Վանաձորի ԲԿ-ի վնասվածքաբան օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքերով վերելակի հորն են ընկել երկու անչափահաս աղջիկներ: Նրանցից մեկը 14 տարեկան՝ թեթև վնասվածք է ստացել,  և առաջին բուժօգնությունն ստանալուց հետո գնացել է տուն: Իսկ մյուսը՝ կրկին 14 տարեկան գտնվում է շատ ծանր վիճակում:  Մանրամասն՝ Լոռի ՀԸ տեսանյութում