Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր մարզերում կանցկացվեն խորհրդատվություններ

Քաղաքականություն
karavarutyun

Համայնքների և մարզերի զարգացման պլանները մշակելու համար Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն խորհրդատվություններ։ Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց արդեն կատարված աշխատանքների մասին էլհաշվետվություն ներկայանել. «Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը, ապահովել են քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»։ Գործադիրի ղեկավարը պահանջեց մարզպետներից ներկայացնել այն պաշտոնյաների ցանկը, որոնց մասնակցությամբ պետք է անցկացվի խորհրդակցությունը. «Պետք է ցանկ և ժամ ունենանք:Անցկացնելու ենք կառավարության նիստի նման մի խորհրդակցություն: Ինչո՞ւ չենք ասում կառավարության արտահերթ նիստ, որ ամբողջ կազմով չգնանք: Գնանք միայն այն կազմով, որին վերաբերող հարցեր է բարձրացնում տվյալ մարզը։ Առաջարկում եմ դա անցկացնել շաբաթ օրը, որպեսզի մեր աշխատանքներին չխանգարի»,- ասաց Կարեն Կարապետյանը: