Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինծառայողի վիճակը դեռևս ծանր է

Հասարակություն
sahman-1

Մայիսի 30-ին Արցախի ՊԲ ուղղություններից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանի վիճակը դեռևս ծանր է. «Բժիշկների հսկողության տակ է գտնվում»,- «Ա1+»-ին փոխանցեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նշենք, որ զինծառայողը հակառակորդի գնդակից  աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել։ Այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում։ Սենոր Հասրաթյանի տեղեկացմամբ՝ իրավիճակը սահմանում համեմաբար հանգիստ է. «Արտառոց դեպքեր, միջադեպեր չեն արձանագրվել։ Կրակոցները հիմնականում հրաձգային զինատեսակներից են»,- հավելեց նա։