Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունենք ջրագնդակի երիտասարդ մարզիչների կարիք. նախարար

Սպորտ
unnamed1

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի (FINA) ջրագնդակի տեխնիկական կոմիտեի անդամ Նիկոլայ Ֆիրոյյին (Niculae Firoiu): Կողմերը քննարկել են ջրային մարզաձևերի, մասնավորապես՝ ջրագնդակի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: «Ունենք ջրագնդակի երիտասարդ մարզիչների կարիք: Վստահ եմ այդ խնդիրը հնարավոր է լուծել FINA-ի աջակցությամբ»,- ասել է Հ. Ռոստոմյանը: Նրա խոսքերով, այս պահին նախարարության կողմից լուծում պահանջող խնդիրներից մեկը՝ մարզերում ջրագնդակով զբաղվողների քանակն ավելացնելը և նրանց որակյալ մարզիչներով ապահովելն է: FINA-ի ներկայացուցչի խոսքերով, ջրագնդակի զարգացմանը կարող է նպաստել հնարավորինս մեծ թվով երեխաների ուղղորդելով՝ այցելել լողավազաններ և   զբաղվել ջրային մարզաձևերով: «Իմ երկարամյա փորձը ցույց է տալիս, որ լողավազան այցելող երեխաների մի ստվար զանգված կամ բնական ընտրության, կամ մարզիչների հորդորով շարունակում է մարզվել ջրային մարզաձևերով, այդ թվում՝ ջրագնդակով»,- նշել է Ն. Ֆիրոյյին:    ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն