Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳ նախարարությունը «սխալ է հանել» Վերահսկիչ պալատին. Առավոտ

Քաղաքականություն
Ashotyan_Levon_Mkrtchyan

Վերահսկիչ պալատը (ՎՊ) հրապարակել է 2015-16 թթ. գործունեության հաշվետվությունը` ներկայացնելով չարաշահումները, անհարկի ծախսերը, վարկային միջոցների ոչ արդյունավետ ծախսը մի շարք պետական կառույցներում: ՎՊ-ի հաշվետվության մեջ անդրադարձ կա նաեւ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ին: Մասնավորապես նշված է, որ բյուջետային հայտով միջոցներն առանց հիմնավորման և հաշվարկների նախատեսելու արդյունքում տարիների ընթացքում պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից առաջացել է մնացորդ, որը 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 202 137.2 հազ. դրամ, նաեւ առկա են ավանդադրված գումարներ: «Հաշվի առնելով այն իրողությունը, որ տարիներ շարունակ ՓԲԸ-ն հիմնականում իրականացրել է նույն ծրագրերը և յուրաքանչյուր տարի հատկացված դրամաշնորհային միջոցներից առաջացել են մնացորդներ, ինչպես նաև առկա են ավանդադրված գումարներ, բյուջետային միջոցները խնայելու նպատակով դրանք 2017 թվականին կարող են ուղղվել ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի ֆինանսավորմանը»,- փաստված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով