Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայի դեսպանը սիրում է Երեւանում «նոր տեղեր հայտնաբերել» (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-italia

Իտալական համը պարտադիր է Իտալիայի ազգային տոնին Հայաստանում իր երկրի ազգային տոնը նշող իտալացի երիտասարդն  առաջինը մոտենում է   մակարոնի սկուտեղին։  Համը  հավանելով՝ իր հայ ընկերներին խորհուրդ է տալիս անպայման  փորձել։  Իտալական խոհանոցն այնպես է «սեփականաշնորհվել» հայաստանցիների կողմից, որ այդ երկրի  ազգային տոնի՝ Հանրապետության օրվա   առիթով  ընդունելությանը ներկայացված ուտեստների մեծ մասը  թվում էին շատ հարազատ ու տնական։ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր   Ջովանի Ռիչուլիին ուրախ է,ո ր Երեւանում  կարելի  է ճաշակել իտալական ուտեստներ։  Իսկ որտե՞ղ է ճաշում ինքը. «Ես սիրում եմ նոր տեղեր հայտնաբերել»,- պատասխանում է դեսպանը, որն արդեն 4 տարի է պաշտոնապես  ներկայացնում է Իտալիան մեր երկրում։ «Կոնգրես» հյուրանոցի բակում կազմակերպված ընդունելությանը  դեսպանը  փորձում է  բարեւել եւ զրույցի բռնվել իր բոլոր հյուրերի հետ։ Որեւէ մեկի հետ երկար զրուցել չի հաջողվում. անմիջապես մոտենում է մեկ ուրիշը՝ շնորհավորանքները փոխանցելու.  71 տարի առաջ՝  1946-ի հունիսի 2-ի հանրաքվեով Իտալիան հռչակվել է հանրապետություն։ Ընդունելության հրավերը ընդունել էին  պատգամավորներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, դասախոսներ,  դիվանագիտական տարբեր կորպուսների ներկայացուցիչներ ( էդմոն Մարուքյան, Դավիթ Շահնազարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Գրիգորյան, Ալեքսանդր Իսկանդարյան եւ այլք):  Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին: Ազգային տոնի եւ  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով  այսօր ուղերձ է  հղել  Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն. «Այս տարեդարձը հաստատում է մինչ այժմ իրականացված աշխատանքի հաջողությունը եւ խթան է հանդիսանում գալիք տարիներին էլ ավելի ամրապնդելու համար»։ « Համոզված եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդին Իտալիայի մասնակցությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը, որն իմ երկիրն ստանձնելու է 2018թ-ին, նպաստավոր շրջանակ կհադիսանան մայրցամաքում խաղաղությանը սպառնացող մարտահրավերներին արդյունավետ եւ տեւական լուծումներ գտնելու ուղղությամբ փոխգործակցության համար»,- ընդգծել է նախարար Անջելինո Ալֆանոն։ 0 3 2 4