A
A
«Ռեալը» կրկին հաղթեց չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալը» հաղթող ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Կարդիֆում կայացած եզրափակիչ խաղում Իսպանիայի թագավորական ակումբը մրցեց Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» հետ: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փախանակեցին: Ընդմիջումից հետո իսպանացիները երեք անպատասխան գոլ խփեցին եւ հաղթեցին 4:1 խոշոր հաշվով: Այդպիսով, «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը երկու տարի անընդմեջ տիրեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գլխավոր մրցանակին: