«Մենք չենք փոխարինում հարազատներին, մենք նրանց հետ ձեր կողքին ենք» ԱՎԱ ՄԵԴ ԲԿ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՎԱ-ՄԵԴ» բժշկական կենտրոնի պալիատիվ ծառայության ղեկավար՝ ԲԳԹ/բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Կարապետյանի հետ Հարց- Բժիշկ Կարապետյան,ասացեք, խնդրեմ, երբ է սկսել գործել «ԱՎԱ ՄԵԴ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոնը և ո՞րն կենտրոնի առանձնահատկութունը։ Պատասխան- Մեր կենտրոնը իր խնամարկյալներին ընդունում է 2013թ. սեպտեմբերից և հանդիսանում է առաջին ու միակ լիցենզավորված կազմակերպությունը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, որը տարեցներին և անբուժելի հիվանդներին տրամադրում է մանսագիտացված և որակյալ խնամք, ինչպես նաև պալիատիվ (ամոքիչ) օգնություն։ Խնամքի կենտրոնն ընտանեկան ջերմ ու հոգատար միջավայր է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժանձնակազմով, ովքեր սովորել և վերապատրաստվել են արտերկրում, և բանիմաց ու հմուտ խոհարարների թիմով։ Այն նաև հագեցած է բուժսարքավորումներով, լաբորատորիայով, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ պատրաստված հիվանդասենյակներով: Հարց- Իսկ ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում կենտրոնը։ Պատասխան-Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական, վնասվածքաբանական, հոգեբուժական և կինեզիոլոգիական ծառայություն։ Կենտրոնը մատուցում է նաև հետևյալ ծառայությունները՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ թերապիա, պալիատիվ (ամոքիչ) թերապիա, դեզինտոկսիկացիոն թերապիա, ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդների համապարփակ սպասարկում, լիարժեք խնամք, հոգեբանական օգնություն հիվանդին և ընտանիքի անդամներին:Կենտրոնում նաև տրամադրվում է բժշկական հսկողությամբ երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք, վերականգնողական խնամք, լիարժեք հիգիենիկ խնամք, անհատական սննդակարգ, սննդի ընդունման օժանդակում, հարազատների հետ շուրջօրյա կապի ապահովում և այլ ծառայություններ ըստ նախասիրության և անհրաժեշտության։ Հարց- Մի փոքր կնկարագրեք, ի՞նչ է պալիատիվ օգնությունը։ Պատասխան- Պալիատիվ օգնությունը կյանքին վտանգ սպառնացող հիվանդության դեպքում բարելավում է հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ կանխելով և թեթևացնելով նրանց տառապանքները, ցավի և այլ ֆիզիկական ու հոգեկան խնդիրների ժամանակին հայտնաբերման, անթերի գնահատման և բուժման միջոցով։ Այն բարելավում է անբուժելի հիվանդներին տրամադրվող բժշկական և հոգեբուժական օգնության որակը։ Ուստի անբուժելի հիվանդների խնամքի ընթացքում որոշիչ դեր ունեն պալիատիվ օգնության մասնագետների խորհուրդներին հետևելը։ Հարց- Արդյո՞ք մասնագիտացված բուժանձնակազմը և տրամադրվող խնամքը կարող է փոխարինել հարազատներին։ Պատասխան- Իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել հարազատներին։ Ուստի մեր կարգախոսն է՝ «Մենք չենք փոխարինում հարազատներին, մենք նրանց հետ ձեր կողքին ենք՝ կյանքի դժվար պահերին»։