Անհապաղ քննություն՝ Արթուր Սաքունցի դեմ հնչող սպառնալիքների առնչությամբ
Խիստ մտահոգող են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կողմից նրան կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ: Անթույլատրելի է այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս պահի դրությամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած նախնական տեղեկությունն այն մասին, որ Ա.Սաքունցի հաղորդման հիման վրա սկսվել է ստուգման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավապահ մարմնին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ