Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարագրեր ներկայացնողների ցանկը կընդլայնվի (տեսանյութ)

Քաղաքականություն
POENSQPdXwo

Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որի ստեղծման համար  իրավական ակտերում փոփոխություններ են նախատեսված: Ներկայացվող նախագծերի փաթեթով երեք հիմնական կարգավորում է առաջարկվում: Առաջինը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին. «Փոփոխությունների առանցքը հետեւյալն է՝ հայտարարագրեր ներկայացնողների ցանկն ընդլայնվում է եւ այսօրվա պաշտոնատար անձանցից, որոնք թվով հաշվվում են մոտ 500-ը, հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտավորապես 2 հազար 200 հոգի»,- ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Այդ ցանկում կներառվեն բոլոր քննիչները, բոլոր դատախազները, ԴԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները եւ գնումների բողոքարման խորհրդի անդամները: «Մենք մինչ այս պահը հանրային ծառայության ոլորտում պաշտոնատար անձանցից պահանջում էինք հայտարարագրել իրենց գույքը եւ եկամուտները եւ որեւէ կարգավորում չունենք շահերի հայտարարագրման մասին»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը: